
- Ի՞նչ է գենոմը և ինչու՞ է այն կարևոր։
- Ի՞նչ է գենոմի սեքվենավորումը։
- Հնարավո՞ր է արդյոք գուշակել մարդու ազգությունը՝ հիմնվելով գենոմի վրա։
Այս և այլ հարցերի պատասխանները դուք կարող եք գտնել մեր բլոգում։
Հետևի՛ր մեր բլոգի թարմացումներին 🙂
Եթե քեզ հուզող հարցերի պատասխանները չկան այստեղ, կարող ես դիմել մեզ և մենք սիրով կավելացնենք ևս մեկ պատմություն մեր ԴՆԹ-ի մասին։

Ի՞նչ է գենոմը
Մեզնից յուրաքանչյուրն առանձնահատուկ է։
Մեր տեսքն ու առողջությունը մեծապես պայմանավորված են մեր ԴՆԹ-ում առկա հիմքերի հաջորդականությամբ։
Այս հաջորդականությունը հենց մեր գենոմն է։
Կարդալ ավելին․ ի՞նչ է գենոմը (հեղ՝ Աննա Հակոբյան)

Ի՞նչ է գենոմի սեքվենավորումը
Գենոմի սեքվենավորումը ԴՆԹ-ում առկա հիմքերի (տառերի) հաջորդականության բացահայտումն է։
Կարդալ գենոմի սեքվենավորման մասին (հեղ՝ Արման Սիմոնյան)

Ի՞նչ է անհատականացված բժշկությունը
Մարդկանց գենոմում առկա տարբերությունները բերում են նրան, որ միևնույն հիվանդությունը մեզ մոտ տարբեր ընթացք է ունենում, իսկ միևնույն բուժումը՝ տարբեր արդյունավետություն։
Անհատականցված բժշկությունը միտված է բարձրացնելու բուժման արդյունավետությունը՝ հիմնվելով մարդկանց գենետիկական առանձնահատկությունների վրա։
Կարդալ ավելին (հեղ՝ Մարիա Նիկողոսյան)

Մեր գենետիկական պատմությունը
Պատմությունն իր հետքն է թողնում մեր գենոմի վրա՝ գենետիկական փոփոխականության տեսքով։ Վերջինս ուսումնասիրելով՝ պոպուլյացիոն գենետիկան փորձում է բացահայտել տարբեր ազգությունների գենետիկական տարբերության հիմքերը։
Ի՞նչ է հայտնի հայերի և այլ ազգությունների գենետիկական պատմության մասին․ կարող ես կարդալ այս փոստում։
Կարդալ ավելին (հեղ՝ Անահիտ Հովհաննիսյան)