Մեր մասին

2018թ դեկտեմբերի 18-ին Հարրի Գլորիկյանը (New Ventures Funds, Գլխավոր գործընկեր) and Արսեն Առաքելյանը (Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ) ՀՀ կառավարությանը ներկայացրին Հայկական գենոմ նախագիծը։

2019թ փետրվարի 26-ին նախագիծը հանրային քննարկման դրվեց Գիտությունների ազգային ակադեմիայում՝ լայն մասնագիտական համայնքում։

2019թ մարտի 1-ին Հարրի Գլորիկյանը and Արսեն Առաքելյանը՝ Արսեն Թորոսյանի (ՀՀ Առողջապահության նախարարություն) և Սամվել Հարությունյանի (ՀՀ ԳԿՆ Գիտությունների կոմիտե) հետ միասին ՀՀ կառավարությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ներկայացրին նախագծի մանրամասն ռազմավարությունն ու ճանապարհային քարտեզը։

Institute of Molecular Biology NAS RAՆախագծի մշակման և ռազմավարության պատրաստման մեջ ներգրավվել են Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի  Կենսաինֆրոմատիկայի խմբի, Էթնոգենոմիկայի և Մարդու գենոմիկայի ու իմունոմիկայի լաբորատորիաների գիտաշխատողները։