Մեր նպատակները

Հայկական գենոմ նախագծի նպատակն է բացահայտել մեր գենետիկական առանձնահատկությունները և նպաստել Հայաստանում անհատականացված բշկության զարգացմանը

Գենետիկական ախտորոշիչ թեստերի համապատասխանեցում հայկական պոպուլյացիային

Գենետիկական թեստերը օգնում են գնահատել անհատների մոտ որոշ հիվանդությունների զարգացման ռիսկերը։ Այս թեստերը մշակվել են մարդկանց տարբեր պոպուլյացիաներում իրականացված գենետիկական հետազոտությունների հիման վրա։ Սակայն ազգերի գենոմները տարբերվում են, ինչը հանգեցնում է նրան, որ մի ազգի ուսումնասիրության հիման վրա մշակված թեստերը երբեմն չեն աշխատում այլ պոպուլյացիաներում։ 

Մեր նպատակն է՝ ուսումնասիրել հայկական գենոմի առանձնահատկությունները՝ հիմք ծառայելով հայկական պոպուլյացիային համապատասխան գենետիկական թեստերի մշակման և հիվանդությունների ու դրանց նկատմամբ նախահակվածության ավելի ճշգրիտ ախտորոշման համար։   

Կարդալ ավելին անհատականցված բժշկության մասին մեր բլոգ-փոստում  

Անհատականացված բժշկության զարգացում Հայաստանում

Աշխարհում կենսաբժշկության ոլորտում վերջին զարգացումները  թույլ են տալիս մշակել անհատականացված բժշկության ուղենիշեր, որոնք հաշվի կառնեն մարդկանց գենետիկական առանձնահատկությունները։ Այս առանձնահատկությունների շնորհիվ է, որ միևնույն հիվանդությունը տարբեր մարդկանց մոտ տարբեր ընթացք է ունենում, իսկ միևնույն բուժումը՝ տարբեր արդյունավետություն։  Անհատականացված բժշկությունը թույլ է տալիս յուրաքանչյուրին նշանակել ամենաարդյունավետ բուժումը՝ խուսափելով անցանկալի կողմնակի հետևանքներից։ 

Տարբեր երկրներում ծավալվող ազգային գենոմ նախագծերը նման զարգացումների հիմքն են։  Մեր նպատակն է բացահայտել հիվանդությունների նախատրամադրվածությունն ու ընթացքը պայմանավորող գենետիկական գործոնները հայկական պոպուլյացիայում և նպաստել բժշկության անհատականացված  մոտեցումների զարգացմանը Հայաստանում։

Կարդալ ավելին անհատականցված բժշկության մասին մեր բլոգ-փոստում  

Բացահայտել հայերի գենետիկական պատմությունը

Գենետիկան հնարավորություն է տալիս նկարագրել ոչ միայն մեկ անհատի գենետիկական հիմքերը, այլև՝  ուսումնասիրել նրա նախնիներին։ Վերջին տարիներին Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտնականներն արդեն կատարել են բազմաթիվ հետազոտություններ՝ պարզելու, մեր նախնիների գենետիկական պատմությունը։ ՀԳ նախագիծը թույլ կտա էլ ավելի ընդլայնել այս բացահայտումները։