- Ի՞նչ են իրենցից ներկայացնում գենոմն ու գեները
- Ի՞նչ են դրանք պատմում մեր առանձնահատկությունների մասին
- Ո՞րն է գենոմիկայի դերը բժշկության մեջ
- Ի՞նչ նպատակի են ծառայում տարբեր երկրների ազգային գենոմ նախագծերը
- Որո՞նք են հայկական գենոմ նախագծի նպատակները
- Գենոմային տեխնոլոգիաների դերը տնտեսության մեջ
Այս և այլ հարակից հարցերի կանդրադառնանք հանրային քննարկման շրջանակներում։ Ձեզ սպասում է հանրամատչելի սեմինար, որին կհաջորդի գինու հյուրասիրությունն ու քննարկումներ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գենոմիկայի մասնագետների հետ։
Ո՞վ կարող ա մասնակցել․ բոլոր նրանք, ում հետաքրքիր է գենոմը կամ հայկական գենոմ նախագիծը։ Սեմինարը նախատեսված է լայն հանրության համար՝ հնարավորինս մատչելի մատուցմամբ։
Խոսնակներ
Արսեն Առաքելյան |
Լևոն Եպիսկոպոսյան |
Լիլիթ Ներսիսյան |
Մարիա Նիկողոսյան |
Ծրագիր
20։00 – 21։00 Սեմինար-քննարկում հետևյալ թեմաներով՝
- ի՞նչ է գենոմը, ի՞նչ են գեները
- Հայերի և այլ պոպուլյացիաների հիվանդությունների գենետիկական բաշխումը
- Հայերի գենետիկական պատմությունը
- Հայկական գենոմ նախագծի նպատակները
- Գենոմիկա, գենոմային տեխնոլոգիաներ
21։00 – 22։00 Գինու հյուրասիրություն
Վայր
Միջոցառումը տեղի կունենա ISTC Foundation կենտրոնում՝ Ալեք Մանուկյան 1/7 հասցեում՝ ԵՊՀ ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետի 6րդ հարկում