Հայկական գենոմ նախագիծը կնպաստի՝
Հայկական պոպուլյացիայի գենոմի բացահայտմանը
Հայաստանը տարածաշրջանը գենոմիկայի կենտրոն դարձնելուն
Հայաստանում անհատականացված բժշկության զարգացմանը
Իմացի՛ր ավելին մեր բլոգում․

Մեզնից յուրաքանչյուրն առանձնահատուկ է։
Մեր տեսքն ու առողջությունը մեծապես պայմանավորված են մեր ԴՆԹ-ում առկա հիմքերի հաջորդականությամբ։
Այս հաջորդականությունը հենց մեր գենոմն է։
Կարդալ ավելին․ ի՞նչ է գենոմը (հեղ՝ Աննա Հակոբյան)

Մենք կսեքվենավորենք և կվերլուծենք հազարավոր հայերի գենոմ, որպեսզի բացահայտենք․
- Հայերի միջև առկա գենետիկական տարբերությունները
- Հայերի, ինչպես նաև այլ պոպուլյացիաների մոտ հիվանդությունների ռիսկի հետ կապված գենետիկական գործոններն ու մարկերները
Կարդալ գենոմի սեքվենավորման մասին (հեղ՝ Արման Սիմոնյան)

Մարդկանց գենոմում առկա տարբերությունները բերում են նրան, որ միևնույն հիվանդությունը մեզ մոտ տարբեր ընթացք է ունենում, իսկ միևնույն բուժումը՝ տարբեր արդյունավետություն։
Անհատականցված բժշկությունը միտված է բարձրացնելու բուժման արդյունավետությունը՝ հիմնվելով մարդկանց գենետիկական առանձնահատկությունների վրա։ Մեր նպատակն է՝ հիմքեր ստեղծել Հայաստանում անհատականցված բժշկության զարգացման համար։
Կարդալ ավելին (հեղ՝ Մարիա Նիկողոսյան)

Մենք նաև․
– կուսումնասիրենք հայերի գենետիկական պատմությունը
– կհամեմատենք հայերին այլ պոպուլյացիների հետ
– կբացահայտենք հայերի միջև առկա գենետիկական տարբերությունները
Կարդալ ավելին՝ (Անահիտ Հովհաննիսյան)
Նախագծի ազդեցությունը
|
Գիտություն
Հայկական գենոմ նախագիծը (ՀԳՆ) մեծ դեր կունենա Հայաստանում գենոմիկայի և կենսաինֆորմատիկայի զարգացման համար։ Նախագծի ընթացքում կառաջանա ահռելի գիտական ներուժ, բարձր ազդեցության գիտական հոդվածներ և կմեծանա տեղական/միջազգային գենոմիկայի համայնքի ակտիվությունը տարածաշրջանում։
|
Տնտեսություն
ՀԳՆ-ն մեծապես կնպաստի Հայաստանում տնտեսական աճին։ Նախագծի շնորհիվ կստեղծվի հզոր սեքվենավորման և տվյալների վերլուծության ենթակառուցվածք, ինչն իր հերթին հիմք կծառայի կենսատեխոնոլոգիական և դեղագործական ընկերությունների կողմից ներդրումների համար։
|
Բժշկություն
ՀԳՆ շրջանակներում կբացահայտվեն գենետիկական գործոններ ու մարկերներ, որոնք հայերի և այլ ազգերի մոտ պայմանավորում են տարբեր հիվանդությունների նկատմամբ նախատրամադրվածությունը և տարբեր բուժումների պոտենցիալ արդյունավետությունը։ ՀԳՆ հիմք կծառայի աշխարհում կիրառվող գենետիկական թեստերի՝ հայերի գենետիկական առանձնահատկություններին հարմարեցման, ինչպես նաև նոր թեստերի ստեղծման համար։
|
Կրթություն

ՀԳՆ էապես կնպաստի գենոմիկայի և կենսաինֆորմատիկայի կրթական ծրագրերի բարելավմանը, նոր ծրագրերի ստեղծմանը, Հայաստանից և արտասահմանից ուսանողների ակտիվ ներգրավմանը նախագծի կրթական և գիտական ծրագրերին։ |