Ինչ են գեները պատմում մեր մասին

  • Ի՞նչ են իրենցից ներկայացնում գենոմն ու գեները
  • Ի՞նչ են դրանք պատմում մեր առանձնահատկությունների մասին
  • Ո՞րն է գենոմիկայի դերը բժշկության մեջ
  • Ի՞նչ նպատակի են ծառայում տարբեր երկրների ազգային գենոմ նախագծերը
  • Որո՞նք են հայկական գենոմ նախագծի նպատակները
  • Գենոմային տեխնոլոգիաների դերը տնտեսության մեջ

Այս և այլ հարակից հարցերի կանդրադառնանք հանրային քննարկման շրջանակներում։ Ձեզ սպասում է հանրամատչելի սեմինար, որին կհաջորդի գինու հյուրասիրությունն ու քննարկումներ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գենոմիկայի մասնագետների հետ։

Ո՞վ կարող ա մասնակցել․ բոլոր նրանք, ում հետաքրքիր է գենոմը կամ հայկական գենոմ նախագիծը։ Սեմինարը նախատեսված է լայն հանրության համար՝ հնարավորինս մատչելի մատուցմամբ։

Խոսնակներ

Արսեն Առաքելյան
Լևոն Եպիսկոպոսյան

Լիլիթ Ներսիսյան

Մարիա Նիկողոսյան

Ծրագիր

20։00 – 21։00   Սեմինար-քննարկում հետևյալ թեմաներով՝

  • ի՞նչ է գենոմը, ի՞նչ են գեները
  • Հայերի և այլ պոպուլյացիաների հիվանդությունների գենետիկական բաշխումը
  • Հայերի գենետիկական պատմությունը
  • Հայկական գենոմ նախագծի նպատակները
  • Գենոմիկա, գենոմային տեխնոլոգիաներ

21։00 – 22։00   Գինու հյուրասիրություն

 

Վայր

Միջոցառումը տեղի կունենա ISTC Foundation կենտրոնում՝ Ալեք Մանուկյան 1/7 հասցեում՝ ԵՊՀ ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետի 6րդ հարկում